Խոակին Կապառոսը պատվաստվել է ռուսական «Սպուտնիկ V»–ով

Առաջիկա օրերին Կապառոսը կստանա ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի - Sputnik. Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը իր մարզչական շտաբի հետ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Տեղեկությունը հայտնում է marca.com-ը։

«Կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո կար թուլություն, մկանային ցավ»․ Ավանեսյան

Իսպանացի մարզիչը նախընտրել է ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը։ Առաջիկա օրերին Կապառոսը կստանա պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը։

65-ամյա Կապառոսը Հայաստանի ֆուտբոլի հավաքականը գլխավորում է 2020 թվականի մարտից: Նրա ղեկավարությամբ թիմը հաղթել է Ազգերի Լիգայում եւ դուրս եկել В խումբ:

Հաղթելով բոլոր երեք հանդիպումներում` Հայաստանի հավաքականն այժմ աշխարհի առաջնության ընտրական փուլի J խմբի առաջատարն է։

Չինական «Կորոնավակն» արդեն Հայաստանում է. լուսանկարներ