Թուրքիայում ձերբակալել են ԻՊ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի հիմնական աջակիցներից մեկին

Գրոհայինը, որին երկար ժամանակ հետևում էին, ձերբակալվել է տնից դուրս գալուց անմիջապես հետո։ Ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել այն բնակարանում, որտեղ բնակվում էր նա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի - Sputnik. Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից մեկին, որն Աբու Բաքր ալ Բաղդադիի առանցքային դեմքերից էր։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Yeni Safak թերթին։ Նշենք, որ Աբու Բաքր ալ Բաղդադիին ոչնչացվել է երկու տարի առաջ:

Ավելի վաղ Թուրքիայի Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ ձերբակալվել են  Ալ Բաղդադիի 25 հարազատները։

Հիմնավորվել է` Մուհամմադ ալ-Շխերը և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջին սիրիացի վարձկան-ահաբեկիչներ են

Գործողությունը իրականացվել է թուրքական ոստիկանության և Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության աշխատակիցների համատեղ ջանքերով Ստամբուլի Աթաշեհիր շրջանում։ Գրոհայինը, որին երկար ժամանակ հետևում էին, ձերբակալվել է տնից դուրս գալուց անմիջապես հետո։ Ոստիկանությունը խուզարկություն է կատարել այն բնակարանում, որտեղ բնակվում էր նա։ Առգրավել է բջջային հեռախոսներ, լուսանկարներ, որոնց վրա գրոհայինը պատկերված է սուրը ձեռքին:

Ահաբեկիչը, որը երեք տարի առաջ կեղծ փաստաթղթերով մուտք է գործել Թուրքիա և այդ ամբողջ ընթացքում եղել է Ինտերպոլի կարմիր տեղեկագրում, խմբավորման ռազմական ենթակառուցվածքի պատասխանատուն է և 2014 թվականից ներգրավված է եղել Սիրիայում տեղի ունեցած բազմաթիվ ահաբեկչություններում, ինչպես նաև զբաղվել է զինյալների ուսուցմամբ:

Սիրիայի Իդլիբ նահանգում ԱՄՆ հատուկ նշանակության ջոկատի հատուկ գործողության արդյունքում ԻՊ-ի նախկին ղեկավար Ալ Բաղդադիի ոչնչացման մասին 2019 թվականի հոկտեմբերին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նա շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին, Թուրքիային, Սիրիային և Իրաքին ալ Բաղդադիի ոչնչացմանն աջակցելու համար։