Ծանր վիրավորված ժամկետային զինծառայողը կտեղափոխվի Գերմանիա՝ բուժումը շարունակելու համար

ՀՀ պաշտպանության նախարարին ներկայացվել է ժամկետային զինծառայող Հայկ Զաքարյանի և կապիտան Հայկ Ավանեսյանի ապաքինման ընթացքը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի - Sputnik. Արցախյան վերջին պատերազմում ծանր վիրավորված ժամկետային զինծառայող Հայկ Զաքարյանը կտեղափոխվի Գերմանիա՝ հետագա բուժումն այնտեղ շարունակելու նպատակով։ Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Ծանր վիրավորված ժամկետային զինծառայողը կտեղափոխվի Գերմանիա՝ բուժումը շարունակելու համար

Նշենք, որ այս պահին Զաքարյանը գտնվում է «Աստղիկ» բժշկական կենտրոնում, որտեղ երեկ նրան և մյուս վիրավոր տղաներին այցելել էր պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեղում ծանոթացել է սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ընթացքում ծանր վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակին։

Վաղարշակ Հարությունյանին ներկայացվել է ժամկետային զինծառայող Հայկ Զաքարյանի և կապիտան Հայկ Ավանեսյանի ապաքինման ընթացքը:

«Դե, դե, ծալի՛ր ծունկդ, մի՛ վախեցիր». վիրավոր տղաները գերժամանակակից պրոթեզներ կունենան

«Զեկուցվել է, որ Հայկ Զաքարյանի բուժումն արտերկրում կազմակերպելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն արդեն պատրաստ են, և մի քանի օրից նա կտեղափոխվի Գերմանիա՝ հետագա բուժումն այնտեղ շարունակելու նպատակով։Կապիտան Հայկ Ավանեսյանի հետագա բուժումն առավել արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ հստակ քայլեր և առաջարկություններ կներկայացվեն հավելյալ հետազոտություններից հետո»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ծանր վիրավորված ժամկետային զինծառայողը կտեղափոխվի Գերմանիա՝ բուժումը շարունակելու համար

Մայիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի և զինված ուժերի ռազմաբժշկական ոլորտի պատասխանատուների ուղեկցությամբ այցելել էր «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Բժիշկ-կամավորականները հիմնադրամ են ստեղծել Արցախում վիրավորված զինվորներին օգնելու համար

Վաղարշակ Հարությունյանը բարձր էր գնահատել բժիշկների կատարած աշխատանքը և շնորհակալություն հայտնել բժշկական կենտրոնի անձնակազմին՝ զինծառայողների ապաքինման ուղղությամբ գործադրած ջանքերի համար: