Մյասնիկովի հաղորդման պատճառով տատը շպրտել է տան վարսահարդարիչը, թեյնիկն ու վառարանը

Օբնինսկի բնակիչը որոշել է դատի տալ բժիշկին։ Չգիտենք` գործն իսկապես դատարան կհասնի, թե ոչ, բայց բժիշկին ավելի ուշադիր է պետք լսել։ Այլապես կարող են տուժել ոչ միայն էլեկտրական սարքերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik.  Օբնինսկի բնակիչը մտադիր է դատի տալ հայտնի բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովին։ Այս մասին հայտնում է Ռադիո Sputnik–ը` հղում անելով տեղական կայքին։

Դեպքը բավական արտասովոր է։  Բանն այն է, որ «տուժածի» տատիկը, որը հավանաբար բժիշկ Մյասնիկովի մեծ երկրպագուն է, դեն է նետել տան կենցաղային տեխնիկայի որոշ սարքեր այն բանից հետո, երբ Մյասնիկովի հաղորդման ընթացքում լսել է դրանց վնասակար ճառագայթումների մասին։

Բժիշկ-կամավորականները հիմնադրամ են ստեղծել Արցախում վիրավորված զինվորներին օգնելու համար

Հաղորդումներից մեկում Մյասնիկովն իսկապես խոսել է այն մասին, որ նախկինում միկրոալիքներից վնասակար ճառագայթումներ էինն գալիս։ Բժիշկը, սակայն, հավելել է, որ դրանց ժամանակակից մշակումները զերծ են այդ վտանգներից։

Տատիկը կամ վատ է լսել, կամ չի ընկալել ամբողջ ասածը, բայց առողջ ապրելակերպի նկատմամբ նրա ձգտման «զոհ» են դարձել էլեկտրական թեյնիկն ու միկրոալիքային վառարանը, ինչպես նաև տան հարսի վարսահարդարիչը։

Թոռը տեղի ունեցածը «խայտառակություն» է անվանել։

«Հազիվ էինք գլուխներս ազատել հեռախոսային խաբեբաներից ու հանկարծ հարված ստացանք կենտրոնական հեռուստաընկերությունից», – ասել է նա։

Նշենք, որ Օբնինսկում է շահագործման հանձնվել աշխարհի առաջին ատոմակայանը (արդյունաբերական շահագործման է հանձնվել 1945 թվականի հունիսի 27-ին)։ Այնպես որ, քաղաքի բնակիչները, տրամաբանության համաձայն, արդեն պետք է իմունիտետ ձեռք բերած լինեին վնասակար ճառագայթումների նկատմամբ։

Կոկորդի սեղմվածությունը կարող է շատ վտանգավոր հիվանդությունների նշան լինել. բժիշկ