ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի - Sputnik. Ճանաչված երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը հղի է։ Երգչուհին Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և հետևորդներին հաճելի լուրով ուրախացրել։
Տեսանյութում Լիլիթը ցուցադրում է փոքրիկ փորիկն ու ժպտում։ Կարելի է ենթադրել, որ երգչուհին հղիության երկրորդ եռամսյակում է։
Հետևորդներից բացի բազմաթիվ մեկնաբանություններ են գրել նաև հայտնի հայերը։ Ճանաչված պարուհի Վիկա Մարտիրոսյանը շատ է ուրախացել զույգի համար։
«Երևի ամենաշատը ես ուրախացա ձեզ համար Լիլ ջան,Վահրամ ջան, Աստված պահապան»,-գրել է նա։
Կինս վաղուց պետք է ինձ լքեր և չփչացներ նյարդերը. Լեոնիդ Ագուտինի խոստովանությունը
«Դերասան, հումորիստ Գրիգ Գևորգյանն էլ մեկնաբանությունում նշել է կնոջը՝ պարուհի Սոնային։ Սոն, նայի փաստորեն սենց հեշտ ա »,- կատակել է Գրիգը։
Երգչուհի Սիլվա Հակոբյանն էլ Լիլիթին առողջ ու թեթև հղիություն է մաղթել։ «Վա՜յ ինչ ուրախ եմ ես քո համար, շնորհավոր Լիլ ջա՜ն»,-գրել է Սիլվան։
«Տուն եմ ուզում»․ Լիլիթ Հովհաննիսյանը կորոնավիրուսի պատճառով մնացել է Բրազիլիայում
Լիլիթ Հովհաննիսյանը հայկական շոուբիզնեսի ամենահայտնի և քննարկվող երգչուհիներից է։ Իր երգարվեստը քննադատողների կողքին երգչուհին ունի երկրպագուների հսկայական բանակ։
Լիլիթ Հովհաննիսյանը և երգահան, պրոդյուսեր Վահրամ Պետրոսյանն ամուսնացել են 2011 թվկանին։ Վահրամն ու Լիլիթը ծանոթացել են «Հայ Սուպերսթար 1» նախագծի շրջանակներում, որին մասնակցում էր Լիլիթ Հովհաննիսյանը, իսկ Վահրամ Պետրոսյանը հանդես էր գալիս որպես դաշնակահար։