Կինս վաղուց պետք է ինձ լքեր և չփչացներ նյարդերը. Լեոնիդ Ագուտինի խոստովանությունը

ԶԼՄ-ներում պարբերաբար տեղեկություններ են հայտնվում, որ աստղային զույգը մտադիր է բաժանվել։ Ագուտինի դավաճանությունների մասին գրում է մամուլը, հայտարարում է երգչի կինը՝ Անժելիկա Վարումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի - Sputnik. Ռուս հայտնի երգիչ, երգահան Լեոնիդ Ագուտինը Starhit պարբերականի հետ զրույցում խոստովանել է, որ բազմիցս հայտնվել է Անժելիկա Վարումի հետ ամուսնալուծության շեմին, որի պատճառն իր մշտական դավաճանություններն են:

Ագուտինը նշել է, որ որոշ սխալներ ու զանցանքներ, զույգերն ամեն դեպքում պետք  է իրար ներեն, բայց յուրաքանչյուրն ինքն է որոշում ինչպես վարվել։

«Իմ սիրելի հայ ազգ»․ Լյուբով Ուսպենսկայան Երևանում է, նա տեսանյութ է հրապարակել

«Եթե առանց այդ մարդու չես կարող, ապա իմաստ ունի պայմանավորվել։ Իմ պարագայում կինս վաղուց պետք է ինձ լքեր և չփչացներ սեփական նյարդերն ու չտանջեր իրեն։ Բայց ես ուրախ եմ, որ նա այդպես չի վարվել », - ասել է երգիչը։

Նա պատմել է, որ երբեմն իր դավաճանությունների պատճառով սկանդալներ են լինում, որից հետո նա ու կինն իրար հետ չեն խոսում, բայց որոշ ժամանակ անց ամեն ինչ հարթվում է։

Նշենք, որ ԶԼՄ-ներում պարբերաբար տեղեկություններ են հայտնվում, որ աստղային զույգը մտադիր է բաժանվել, սակայն վերջերս «Караван историй» ամսագրին տված հարցազրույցում Ագուտինը հավաստիացրել է, որ նման մտադրություն չունեն:

Ագուտինի կինը՝ Անժելիկան, երբ որոշեց անկեղծ խոսել ամուսնու դավաճանությունների մասին, շատերը չողջունեցին նրա այդ քայլը։

«Հզոր երաժիշտ է». հայկական խրախճանքը տպավորել է Լեոնիդ Ագուտինին. տեսանյութ

Երգչուհին, մասնավորապես, հայտարարել էր, որ տղամարդու համար սիրելին այն կինը չէ, ում հետ բուռն սեռական կապ կարող է լինել, այլ այն կինը, ում ողջ կյանքում պատրաստ է բանաստեղծություններ նվիրել։ Երգչուհու հետևորդները սակայն քննադատեցին նրան` հայտարարելով, թե նա անզորությունից է նման հայտարարություններ անում և ընդամենը փորձում է ինքն իրեն մխիթարել։