ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի - Sputnik. «Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը դադարեցնում է իր անդամակցությունը կառույցին բոլոր կարգավիճակներով։ Տեղեկությունը նա հայտնել է Facebook-ի իր էջում։
«Իրադարձությունների սրընթաց զարգացումը հանգեցնում է ճշմարտության, բարդ քայլ կատարվեց, արտակարգ իրավիճակը բացահայտում է համակարգի խնդիրները, որոշում կայացրի հեռանալու «Ժառանգությունից», դադարեցնում եմ իմ անդամակցությունը բոլոր կարգավիճակներով, բայց հետևում երկու տարի անկեղծ փորձ էր գործելու. պետության համար վճռորոշ պահ է ռազմավարական և մարտավարական տարաձայնությունները ակներև են»,–գրել է նա:
Նա պատմել է, որ «Ժառանգություն» է մտել, երբ կուսակցությունը քաղաքական գործընթացներից դուրս էր, նրա խոսքով` Րաֆֆի Հովհաննիսյանը դա ընդգծեց` որոշումը գաղափարական էր:
ՀՀԿ-ն կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին. հայտարարություն
«Բայց կուսակցությունը գործչի դրսևորման դաշտ պետք է լինի, ոչ թե ընկճման: Ընտրություններին չմասնակցել, մասնակցել, չմասնակցել, միայնակ, բոլորն իրենց դավել են, եկել, հեռացել են, խաբել: Քայլողը կարող է սխալվել, ոչինչ չանողը ի սկզբանե սխալվում է»,–գրել է Դիլբարյանը: Նա շնորհակալություն է հայտնել բոլորին և նշել, որ «ընտիր գործընկերներ» է ձեռք բերել:
Նշենք, որ ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դոցենտ է։