ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի - Sputnik. Ռուսական էստրադայի ամենավառ ներկայացուցիչներից մեկը` Լյուբով Ուսպենսկայան, Երևանում է։ Instagram-ի իր էջում երգչուհին տեսանյութ է հրապարակել, որում պարում է երգիչ Արա Մարտիրոսյանի «Բալա, բալա» երգի հնչյունների ներքո։
Ուսպենսկայան տեսանյութին կից գրառման մեջ նաև հայերենով է մեկ նախադասություն գրել` «Իմ սիրելի հայ ազգ»։ Նա նշել է, որ լավ հիշողություններ ունի Հայաստանի հետ կապված։
«Երևանի հետ ինձ բազում հաճելի հիշողություններ և իրադարձություններ են կապում։ Ես առանձնահատուկ սիրով եմ սիրում այս քաղաքը։ Եվ այսօր ես այստեղ եմ։ Մինչ հանդիպում, իմ սիրելի հայ ազգ», - գրել է Ուսպենսկայան,
Նա նշել է, որ Երևանում այսօր համերգ է ունենալու։ Երգչուհու տեսքն ու ողջույնը շատ է դուր եկել հետևորդներին։ Նրանք բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել աստղի հասցեին։
67–ամյա Լյուբով Ուսպենսկայան երեկույթին հայտնվել է կարճ զգեստով. լուսանկար
««Հրաշք տեսք ունես», «Այնքան ուրախ եմ, որ Երևանում ես», «Այնքան հաճելի է քեզ այստեղ տեսնել»»,-գրել են նրանք։
67–ամյա Ուսպենսկայան երեկույթին հայտնվել է կարճ և նեղ զգեստով, որն ընդգծել է նրա կազմվածքը։ Նա չի թաքցնում, որ ժամանակ առ ժամանակ դիմում է պլաստիկ միջամտության։