Ֆրանսիացին ամուսնացել է հայուհու հետ և Գուգարքում խաղ–գրքեր է ստեղծում երեխաների համար

30-ամյա Արմինեն սեփական արտադրության խաղերն ուսուցողական նպատակով է կիրառում։ Հիմա ամուսնու հետ միասին նա խաղերի նոր շարք է մշակում։
Sputnik

Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա

Արցախի Քաշաթաղի շրջանի Արծվաշեն գյուղը, ինչպես և ամբողջ շրջանը, 2020թ․-ի պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել։ Գյուղի կորստի համար ոչ միայն արծվաշենցիների սիրտն է ցավում․ կորստի ցավը սուր է զգում նաև ծնունդով կապանցի Արմինե Գոնյանը, որը մոտ երկու տարի տարրական դասարանների ուսուցչուհի է եղել Արծվաշենում՝ Teach for Armenia ծրագրի շրջանակում։

Ֆրանսիացին ամուսնացել է հայուհու հետ և Գուգարքում խաղ–գրքեր է ստեղծում երեխաների համար

«Քանի որ Արծվաշենում մանկապարտեզ չկար, նախադպրոցական տարիքի երեխաները պատկերացում չունեին, որ օրվա ինչ-որ կանոնակարգ կա, նրանց մեծ մասը պատրաստ չէր դպրոցին։ Անգամ ոմանց ձեռքը բռնած պետք էր զուգարան տանել։ Երեխաներին ուսումնական գործընթացում ներգրավելու համար ես որոշեցի ժամանակավորապես մի կողմ դնել լուրջ դասագրքերը և սեփական գրքերը ստեղծել»,-պատմում է Արմինեն։

Ֆրանսիացին ամուսնացել է հայուհու հետ և Գուգարքում խաղ–գրքեր է ստեղծում երեխաների համար

Մենք նրա տուն-արվեստանոց ենք այցելել, որը Լոռու մարզի Գուգարք գյուղում է։ Արմինեն ցույց է տալիս իր ստեղծած թաղիքե գրքերը՝ կոճակներով, քուղերով, հուլունքներով և այլն։ Այս գրքերն ավելի շատ խաղալիքների են նման․ երեխան անպայման զբաղվելու բան կգտնի փափուկ էջերի վրա՝ քաշել փափլիկ նապաստակի ականջները, ճուտիկին դուրս բերել ձվից և այլն։

Ինչպես դասի հանձնարարությունը դարձավ բիզնես, կամ Չինարիի աշակերտների խելահեղ մտքերը

Զարգացնող գրքերի շարքը կոչվում է «Bernard, the traveler» («Ճանապարհորդ Բեռնարդը»), գրքերի գլխավոր հերոսի՝ Բեռնարդ աղվեսի անունով։

Պստիկ աղվեսի անունը Արմինեի` ազգությամբ ֆրանսիացի ամուսինն է հուշել։ Արդեն երկու տարի է՝ նրանք միասին ապրում են Գուգարքում։

Ֆրանսիացին ամուսնացել է հայուհու հետ և Գուգարքում խաղ–գրքեր է ստեղծում երեխաների համար

«Ես ու ամուսինս տուն էինք փնտրում սարերում, բնությանը մոտիկ։ Կապանում էինք ուզում, իմ հայրենի քաղաքում, բայց հրաժարվեցինք`լեռնահանքային ձեռնարկության պատճառով։ Մտածում էինք անշարժ գույք ձեռք բերել Դիլիջանում, բայց հետո կանգ առանք Գուգարքի վրա։ Տուն գնեցինք, կահավորեցինք»,-պատմում է Արմինեն։

Երազանքի թևերով. ինչպես լոռեցի երեխաների կախազարդերը կյանքի կոչեցին նրանց երազանքը

Հայաստանում ֆրանսիացի փեսան միշտ զբաղվելու բան ունի։ Հիմա, օրինակ, կնոջ հետ միասին երեխաների համար նոր նախագիծ են մշակում՝ փայտե բիզիբորդներ (ուսումնական տախտակներ)։ Արցախից վերադառնալուց և Գուգարք տեղափոխվելուց հետո Արմինեն շարունակեց դասավանդել։ Նրան որպես տարրական դասարանների ուսուցչուհի աշխատանքի ընդունեցին Շահումյան գյուղի դպրոցում՝ Գուգարքից ոչ հեռու։ Այստեղ, ինչպես և Արցախում, նա ուզում է իր աշակերտներին իսկական հեքիաթ նվիրել։

Ֆրանսիացին ամուսնացել է հայուհու հետ և Գուգարքում խաղ–գրքեր է ստեղծում երեխաների համար

«Երեխաներին շատ է դուր գալիս, երբ դասի ժամանակ խաղեր եմ օգտագործում։ Ուզում ենք փայտի հետ աշխատել, ամուսնուս հոբբին արտադրության վերածել»,-ասում է նա։

Խճանկարներ, ցուցատախտակներ, սեղանի փայտե խաղեր՝ զարգացնող փայտե խաղերի տեսականին հսկայական է։

Ինչ են մտածել սփյուռքահայ ուսանողները գյուղը զարգացնելու և երկիրն անվտանգ պահելու համար

Փայտի առաջնային մշակմամբ ամուսինն է զբաղվում, ավտոտնակում։ Երկրորդ փուլում արդեն հարթ փայտի հետ տան արվեստանոցում աշխատում է Արմինեն։

Ամուսինները հույս ունեն, որ ուսումնական տախտակները նույնքան հետաքրքիր կլինեն երեխաների համար, որքան իրենց ստեղծած գրքերը։