Դուշանբեի բենզալցակայանում բռնկված հրդեհի հետևանքով 29 մարդ է տուժել

Տաջիկստանի արտակարգ իրավիճակների կոմիտեից հայտնում են, որ 15 մարդ ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ, որոնցից 5-ի վիճակը ծանր է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի - Sputnik. Դուշանբեի բենզալցակայաններից մեկում տեղի ունեցած հրդեհի հետևանքով 29 մարդ է տուժել, որոնցից 5-ի վիճակը ծանր է։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով արտակարգ իրավիճակների կոմիտեի մամուլի քարտուղարին:

Սպանություն Եղեգնաձորում. նախնական վարկածով` 29–ամյա երիտասարդի վրա կրակել է մորեղբայրը

Նշենք, որ երեկ՝ տեղական ժամանակով 19.30-ին հզոր պայթյուն է տեղի ունեցել Դուշանբեի արևմտյան ծայրամասում գտնվող բենզալցակայանում: Կրակի բոցը բարձրացել է մոտ 50 մետր, վնասվել են բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տները։ Հրդեհը ավելի քան մեկուկես ժամ փորձել են մարել հրշեջ փրկարարների 10 մարտական հաշվարկ։ Մոտակայքում գտնվող շտապ օգնության կայանի ընդունարանից հայտնել են, որ պայթյունի հետևանքով 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ:

«Հզոր պայթյունի է հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներ և վնասվածքներ են ստացել 29 մարդ, որոնցից հինգը ծանր վիճակում են», — ՌԻԱ Նովոստիին հայտնել է արտակարգ իրավիճակների կոմիտեի մամուլի քարտուղարը:

Հազարավոր տարհանվածներ, այրված տներ․ ղրղզա-տաջիկական բախման հետևանքները

Նրա խոսքով ՝ հետաքննություն է տարվում բենզալցակայանում բռնկված հրդեհի պատճառները հայտնաբերելու ուղղությամբ։