Չինական «Կորոնավակն» արդեն Հայաստանում է. լուսանկարներ

Կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութը հասանելի կլինի 18 տարեկանից բարձր քաղաքացիների համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի - Sputnik. Հայաստան է ներկրվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից տրամադրված COVID-19-ի դեմ «Կորոնավակ» պատվաստանյութը` 100 հազար դեղաչափ` 50 հազար անձի համար: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը` նշելով, որ պատվաստանյութը ՀՀ է ներկրվել  մայիսի 1-ի գիշերը։

Չինական «Կորոնավակն» արդեն Հայաստանում է. լուսանկարներ

Ավելի վաղ, լրագրողների հետ զրույցում առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը նշել էր, որ կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութը հասանելի կլինի 18 տարեկանից բարձր քաղաքացիների համար:

ՀՀ–ում նոր ռեժիմ կգործի. պատվաստված անձինք մեկնելիս կամ ժամանելիս ՊՇՌ թեստ չեն հանձնի

Որոշ տվյալներով` չինական պատվաստանյութի արդյունավետությունը հասնում է 50-60 %-ի։ ԱՆ նախարարի պաշտոնակատարը շեշտում է, որ այդ արդյունավետությունը վերաբերվում է հիվանդության ասիմպտոմ դեպքերին, բոլոր պատվաստանյութերը 100 տոկոսով պաշտպանում են հիվանդության ծանր և ծայրահեղ ծանր ընթացքից:

Չինական «Կորոնավակն» արդեն Հայաստանում է. լուսանկարներ

Նշենք, որ Հայաստանում արդեն սկսվել են մասսայական պատվաստումները։ Հաջորդ շաբաթվանից երկրում կգործեն պատվաստման շարժական թիմեր։ Մեր երկրում պատվաստումն իրականացվում է ռուսական «Սպուտնիկ V»–ով, «AstraZeneca»–ով և չինական պատվաստանյութով։