Անհամբեր զույգը հարսանիք է արել «Դոմոդեդովո» օդանավակայանում. տեսանյութ

Երիտասարդները ձանձրացել են թռիչքին սպասելուց և որոշել են, որ օդանավակայանն էլ հանդիսությունների վատ դահլիճ չէ։ Արարողությանը կարծես թե նրանց հարազատները ներկա չեն եղել։
Sputnik

Ապրիլի 30-ին և մայիսի 1-ին Սոչի թռչելը շատ դժվար էր, քանի որ վատ եղանակային պայմանների պատճառով օդաչուները պարզապես չէին տեսնում թռիչքուղին։

Սոչիի օդանավակայանում նախորդ գիշեր կուտակվել էր ավելի քան 2 հազար մարդ, որոնք սպասում էին իրենց թռիչքին։ Եղանակային վատ պայմանների պատճառով 21 չվերթ հետաձգվել էր։

Լիլիթ Հովհաննիսյանը հրաշալի լուր է հայտնել և տեսանյութ հրապարակել

Կան մարդիկ, որոնց համար Սոչի ուղևորությունը շատ սպասված և առանձնահատուկ էր։

Օրինակ` այս զույգն ամուսնացել է հենց «Դոմոդեդովո» օդանավակայանում ՝ չսպասելով Սոչի  մեկնելուն։ Նշենք, որ նրանց թռիչքը մի քանի անգամ հետաձգվել է։ 

Ի վերջո, երիտասարդները որոշել են, հարսանիք անել հենց օդանավակայանում , դրանից նրանց օրը պակաս հիշարժան չի դարձել։