Տատ ու թոռան դոնդողային բիզնեսը. նրանք քաղցրավենիք են պատրաստում անգամ դիաբետիկների համար

Խաչատրյանների ընտանիքի կանայք որոշել են փոքրիկ ու համեղ բիզնես հիմնել։ Հայրիշխանական Հայաստանի համար այդ բավականին հազվադեպ երևույթի մանրամասներին ծանոթացեք մեր նյութում։
Sputnik

Սեդա Խաչատրյանը 87 տարեկան է։ Կյանքի կեսը՝ 44 տարի, նա բուժքույր է աշխատել Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղում՝ հարազատ Գուգարք գյուղի մոտակայքում։ Վերջին տարիներին Սեդա տատը թոշակի էր անցել ու իր համար երջանիկ ապրում էր՝ խնամելով թոռներին, ծոռներին և ընտանի կենդանիներին։ Երևի մտքով էլ չէր անցնում, որ շուտով բիզնես նախագծի համահեղինակ է դառնալու։

«Չորս էրեխա ունեմ, ամեն մեկը մի տեղ ա ապրում, մի աղջիկս Ռուսաստանում ա, մյուսը՝ Գերմանիայում։ Լիքը թոռ ունեմ, ծոռներս կարային ավելի շատ լինեին... Թոռներս չեն ամուսնանում, բալես», – բողոքում է տատը, թեև 9 թոռ ու 13 ծոռ ունի։

Հենց 9 թոռներից մեկը՝ 31-ամյա Վարդ Խաչատրյանը, ոգևորվեց ընտանեկան բիզնես կազմակերպելու գաղափարով։ Մեր զրույցի ընթացքում Սեդան կատվին է շոյում, տատն էլ հավ ու երեք կով ունի: Նրանք դարձել են ընտանեկան բիզնեսի հիմքերից մեկը։ Կանանց բիզնեսը բաժակով մրգային, շոկոլադե, սերուցքային դոնդողի արտադրությունն է, կոչվում է «Mr Jelly»։ Կաթնամթերքը ապահովում են երեք կովերը, որոնց խնամում է տատը: Մայրը փաթեթավորման համար տուփերն է պատրաստում, իսկ Վարդը դոնդող է սարքում։

Տատ ու թոռան դոնդողային բիզնեսը. նրանք քաղցրավենիք են պատրաստում անգամ դիաբետիկների համար

«Մանկուց տեսել եմ՝ ինչպես է մայրս դոնդող պատրաստում և շատ արագ ինքս էլ եմ սովորել։ Պատրաստում էի, հյուրասիրում էի հյուրերին, մանկապարտեզի երեխաներին (Վարդը 11 տարի մանկապարտեզում դաստիարակ է աշխատում)։ Բոլորը հավանում էին։ Ու որոշեցի սեփական արտադրանք ստեղծել, մորս ու տատիկիս էլ ներգրավել», - ասում է Վարդը։

Հայկական ֆեմինիզմի ծնունդը Օսմանյան կայսրությունում, կամ «ագռավ–տղամարդկանց» համար

Ընտանիքի տղամարդիկ հավանություն են տվել կանանց մտահղացմանը։ Հայրը դոնդողի սիրահար չէ, բայց հպարտանում է դստեր, կնոջ ու մոր հաջողություններով, իսկ եղբայրը Վարդի նոր մտահղացումների առաջին գնահատողներից է: Աղջիկը պատրաստելու ընթացքում է բաղադրատոմսեր հորինում, նրա խոհանոցում պատրաստվում է ծիածանի գույներով դոնղող՝ կիվիի, ելակի ու նարնջի համերով, ու սպիտակ դոնդողներ՝ շոկոլադով և ընկույզով։ Նույնիսկ հատուկ պատվերներ են լինում։

«Մի երիտասարդ տղա կա, նա շաքարախտ ու կաթի անհանդուրժողականություն ունի։ Պատկերացրեք՝ նրա համար ինչ դժվար է համով բան գտնել... Մի անգամ խնդրեց իր համար դոնդող սարքել՝ առանց սերուցքի, առանց հյութի, միայն ժելատին ու մրգեր։ Նրան շատ դուր եկավ։ Հիմա մշտական հաճախորդ է», - պատմում է Վարդը։

«Mr Jelly» ընկերությունն ընդամենը երկու ամիս է, ինչ գոյություն ունի։ Անվանումը Վարդի գաղափարն է, սև ֆոնի վրայի տարբերանշանը՝ նույնպես:

Տատ ու թոռան դոնդողային բիզնեսը. նրանք քաղցրավենիք են պատրաստում անգամ դիաբետիկների համար

«Պատկերացնում էի, որ աղջիկները դոնդող են նվիրելու իրենց սիրելի տղամարդկանց։ Այդպես էլ ստացվեց՝ մեր հաճախորդների մեծ մասը աղջիկներ ու կանայք են։ Այժմ պատրաստվում ենք սկսել ևս մեկ արտադրական գիծ, որը կլինի «Mr Jelly»-ի «աղջկական» տարբերակը: Մտածում ենք անունը «Mrs Mus» դնել», - ասաց Վարդը։

«Հորս արև, ես հայերեն չեմ խոսում», կամ 22-ամյա իրաքցի Ալաայի առօրյան Երևանում

Նա շարունակում է օրվա կեսն անցկացնել մանկապարտեզում, իսկ մյուս կեսը՝ խոհանոցում։ 11 տարիներից 6-ը Ռուսաստանի մանկապարտեզում է դաստիարակ աշխատել, հետո՝ 2016 թվականին, ընտանիքը վերադարձել է Հայաստան, և Վարդն աշխատանք է գտել Վանաձորի մանկապարտեզներից մեկում։

Տատ ու թոռան դոնդողային բիզնեսը. նրանք քաղցրավենիք են պատրաստում անգամ դիաբետիկների համար

«Շատ եմ սիրում աշխատանքս, ու առայժմ ստացվում է համատեղել բիզնեսի հետ։ Բայց, ինչպես ասաց իմ շատ լավ ընկերուհին, բիզնեսն ասես նորածին երեխա լինի, նրան շուրջօրյա ուշադրություն է պետք։ Եթե բիզնեսը թափ հավաքի, կթողնեմ մանկապարտեզը», - ասում է Վարդը։

Տատ ու թոռան դոնդողային բիզնեսը. նրանք քաղցրավենիք են պատրաստում անգամ դիաբետիկների համար

Դոնդողները պատրաստվում են Վանաձորի մոտ գտնվող Գուգարք գյուղի տանը։ Հիմա հիմնական պատվիրատուները համագյուղացիներն են կամ վանաձորցիներ։ Չնայած բաղադրիչների մեծ քանակին, դոնդողի գինը սկսվում է ընդամենը 350 դրամից։ Խոշորները 700 դրամ արժեն, իսկ ահա մեծ ժելե-տորթերի գները կարող են հասնել 7000 դրամի։

«Եթե ապոկալիպսիս էլ լինի, չենք գնալու»․ ռուս հարսն ու Արցախյան պատերազմի տպավորությունները