Քիմ Քարդաշյանը պատասխանել է ՀՀ նախագահի նամակին

Քիմ Քարդաշյանն Արմեն Սարգսյանին ուղղված իր շնորհակալական խոսքում նշել է, թե երջանիկ է, որ կարողացել է նպաստել Ցեղասպանության հարցում իրազեկման բարձրացմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի - Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը պատասխանել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նամակին։ Նա Twitter-ի իր էջում գրառում է արել` շնորհակալություն հայտնելով Արմեն Սարգսյանին, որ միշտ ժամանակ է գտել Հայաստանի մասին իրեն պատմելու համար։

Արմեն Սարգսյանը նամակներ է հղել Քիմ Քարդաշյանին, Էրիկ Էսրաիլյանին և Շերելին Սարգսյանին

Արմեն Սարգսյանը երեկ շնորհակալական նամակներ էր հղել ամերիկահայ անվանի բժիշկ, Կալիֆոռնիայի համալսարանի Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական կենտրոնի համաղեկավար, Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանին, Քիմ Քարդաշյանին և հայտնի երգչուհի Շերելին Սարգսյանին՝ երախտագիտություն հայտնելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում նրանց ներդրած ավանդի համար:

Դա համարձակ և ոգևորիչ քայլ է, որին սպասել ենք ավելի քան 1 դար․ ՀՀ նախագահը՝ Ջո Բայդենին

«Շնորհակալություն Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին և բոլոր հայկական խմբերին, ինչպես նաև յուրաքանչյուր հայի, որը կռիվ էր տալիս ճանաչման հասնելու համար։ Երջանիկ եմ, որ կարողացա նպաստել այդ հարցում իրազեկման բարձրացմանը և շարունակելու եմ աջակցել այս գեղեցիկ երկրին»,–գրել է Քարդաշյանը։

Հիշեցնենք` ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին, ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը Օսմանյան Թուրքիայում իրագործված զանգվածային սպանությունները որակեց «ցեղասպանություն»: Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իր հերթին հայտարարեց, որ խորապես վշտացած է իր ամերիկյան գործընկերոջ հայտարարությամբ։

Բայդենը չի փորձել մեղքը բարդել Թուրքիայի վրա, երբ ճանաչել է Ցեղասպանությունը. Բլինկեն