Իրաքի խորհրդարանի պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրերը ծանոթացել են Ցեղասպանությունը հավաստող վավերագրերին և փաստաթղթերին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի - Sputnik. Իրաքի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակության անդամներն այսօր` մայիսի 1-ին, այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքից։

Իրաքի խորհրդարանի պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ

Նրանք ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Իրաքի խորհրդարանի պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրերը ծանոթացել են 20-րդ դարի արհավիրքը հավաստող վավերագրերին և փաստաթղթերին:

Էրդողանը կօգտագործի Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը` ԱՄՆ-ից ինչ–որ բան կորզելու համար

Նշենք, որ Իրաքի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակության անդամներին այսօր ընդունել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

ԱԺ նախագահը գործընկերներին ներկայացրել է ադրբեջանաթուրքական ագրեսիայից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ առկա իրավիճակը: Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը, ի հակասություն եռակողմ հայտարարության, չի կատարում ռազմագերիներին եւ այլ պահված անձանց վերադարձնելու իր պարտավորությունը, ավելին` շարունակում է իր հակահայ քաղաքականությունը:

Ինչո՞ւ է ԱՄՆ դեսպանը արժեզրկում Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

Հիշեցնենք` ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին, ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը Օսմանյան Թուրքիայում իրագործված զանգվածային սպանությունները որակեց «ցեղասպանություն»:

Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իր հերթին հայտարարեց, որ խորապես վշտացած է իր ամերիկյան գործընկերոջ հայտարարությամբ։

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը մտրակի և քաղցրաբլիթի խաղի դրսևորում է. Պեսկով