ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի - Sputnik.Հայաստանը չի համաձայնել Ադրբեջանի ներկայացուցչի մասնակցությանը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։ Կազանում տեղի ունեցած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստից հետո այս մասին ասել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը, հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը։
«ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին որևէ երրորդ երկրի մասնակցության համար անհրաժեշտ է կոնսենսուսային որոշում: Բնականաբար, այդ հարցում կոնսենսուս չի եղել, մասնավորապես, Հայաստանը չի համաձայնել Ադրբեջանի ներկայացուցչի մասնակցությանը նիստին»,- ասել է Գրիգորյանը:
Պատասխանելով ճշգրտող հարցին՝ հայկական կողմի դիրքորոշումը արդյո՞ք կապված է եղել ռազմագերիների խնդրի հետ, Գրիգորյանը հիշեցրել է՝ նախկինում մեկ անգամ ևս խոսել է այդ մասին:
Կկանխի՞ արդյոք Հայաստանը Ադրբեջանի մուտքը ԵԱՏՄ
«Հարցը շատ բազմաբաղադրիչ է, և հիմա չէի ուզենա կոնտեքստից հանել մի պայման կամ նախապայման: Կոնսենսուս չի եղել այդ հարցում, իսկ նման մասնակցության համար անհրաժեշտ էր բոլոր անդամ երկրների մասնակցությունը»,- ամփոփել է Գրիգորյանը:
Հիշեցնենք՝ Կազանում ապրիլի 29-30-ը կայացավ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը, որին մասնակցում էր նաև Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը։
2020 թ. բացահայտեց նոր խնդիրների մի ողջ շարք. Նիկոլ Փաշինյանի ելույթը ԵԱՏՄ խորհրդի նիստում