Տաջիկստանի հետ բախման հետևանքով ղրղզական կողմի զոհերի թիվը հասել է 31-ի

Չնայած պայմանավորվածությանը, այսօր առավոտյան կրկին փոխհրաձգության դեպքեր են գրանցվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի - Sputnik. Ղրղզստանի զոհված քաղաքացիների թիվը հասել է 31-ի, վիրավորվել է 154 մարդ։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ այդ մասին հայտնել է Ղրղզստանի առողջապահության փոխնախարար Էլիզա Սոլթոնբեկովան մամուլի ասուլիսի ժամանակ։

Հազարավոր տարհանվածներ, այրված տներ․ ղրղզա-տաջիկական բախման հետևանքները

Նա հավելել է, որ տուժածներից 121-ը քաղաքացիական անձինք են։

Հիշեցնենք, որ Ղրղզստանի ու Տաջիկստանի սահմանամերձ բնակիչների վեճը ապրիլի 29-ին վերաճել է ռազմական հակամարտության։ Երկու երկրների սահմանապահների միջև բախումը տևել է ավելի քան 6 ժամ։ Ապրիլի 29-ի երեկոյան կողմերը պայմանավորվել են դադարեցնել կրակը ու սահմանից հետ քաշել զինված ուժերը։

Հավելենք, որ չնայած պայմանավորվածությանը, այսօր առավոտյան կրկին փոխհրաձգության դեպքեր են գրանցվել։