ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի - Sputnik. System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը նոր տեսահոլովակ է նկարահանել Elasticity սոլո ալբոմի երգերից մեկի հիման վրա։
Ըստ Vents Magazine կայքի, Թանկյանը նոր տեսահոլովակը նվիրել է իր վեցամյա որդուն և 13-րդ դարի սուֆի բանաստեղծ Ջալալադդին Ռումիին, ում անունով էլ կոչել է երեխային:
Կոմպոզիցիան շատ անհատական է. System of a Down- ի մենակատարը դիմում է իր երեխային, խնդրում նրան դիմադրել գայթակղություններին և լինել այն մարդը, որ ինքը` տղան երազում է դառնալ: Տեսահոլովակը սերտորեն կապված է երգի բառերի հետ: Թանկյանի որդին նկարահանվել է տեսանյութում, որտեղ նրա աստղային հայրը իրեն խորհուրդներ է տալիս։
«Իմ երգի մեջ, հայրը խոսում է որդու հետ, դրանում կան հղումներ այն բանաստեղծի ստեղծագործություններին, որի անունով ես կոչել են իմ երեխային», - ասել է Թանկյանը:
Սերժ Թանկյանի Recognize Artsakh երգը ռուսերեն են թարգմանել. տեսանյութ
Սերժ Թանկյանի Elasticity անհատական ալբոմը թողարկվել է 2021 թվականի մարտին, դրանում ներառված է հինգ ստեղծագործություն։ Գլխավոր երգի տեսահոլովակում նկարահանվել է դերասանուհի Սաշա Բորտիչը։