Սաուդյան Արաբիան 8 թուրքական դպրոց կփակի

Վերջին տարիներին երկու մահմեդական երկրների հարաբերությունները կտրուկ վատացել են, հատկապես 2018 թվականի սպանությունից հետո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի - Sputnik. Սաուդյան Արաբիան ութ դպրոց կփակի, որոնք կապված են Թուրքիայի կրթության վարչության հետ։ Տեղեկությունը հայտնում է «Anadolu» պետական գործակալությունը:

Իսրայելում կրոնական տոնի ժամանակ մարդիկ են մահացել, ներգրավվել է բանակը. տեսանյութ

Թուրքական դիվանագիտական աղբյուրները գործակալությանն ասել են, որ Սաուդյան Արաբիայի կրթության նախարարությունն իր որոշման մասին արդեն տեղեկացրել է դպրոցներին։ Այդ ուսումնական հաստատություններում ընդհանուր առմամբ 2256 աշակերտ է սովորում։

Վերջին տարիներին երկու մահմեդական երկրների հարաբերությունները կտրուկ վատացել են, հատկապես 2018 թվականին Ստամբուլում երկրի հյուպատոսությունում սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության կապակցությամբ:

Թուրքերը պահանջում են դուրս բերել ամերիկյան ռազմակայանները. հանրահավաք «Ինջիրլիքում»

Նշենք, որ Անկարան Էր Ռիադի հետ հաշտվելու հնարավորություն է փնտրում։ Ապրիլի 26-ին Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը հայտարարել էր, որ իր երկիրը ձգտում է բարելավել Սաուդյան Արաբիայի հետ կապերը։

Սաուդյան Արաբիայի իշխանությունները չեն խոչընդոտում թուրքական ապրանքների և ծառայությունների ոչ պաշտոնական բոյկոտը, որը սկսվեց այն ժամանակ, երբ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թագավորությանը և նրա դաշնակիցներին մեղադրեց տարածաշրջանի ապակայունացման մեջ:

Էրդողանի խորամանկ ծրագիրը, կամ միջազգային հանրության վրա հույս դնող միամիտներ էլի կան