«Ռոման» խոշոր հաշվով պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդին». Մխիթարյանը նույնպես խաղադաշտում էր

Գոլառատ խաղի ընթացքում ֆուտբոլիստներից երկուսը հակառակորդի դարպասը գրավեցին երկու անգամ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի– Sputnik. Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Ռոման» արտագնա խաղում 2:6 հաշվով պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդին»:

Գոլի հեղինակներ դարձան Բրունու Ֆերնանդեշը (2 գոլ), Լորենցո Պելեգրինին, Էդին Ջեկոն, Կավանին (2 գոլ), Պոլ Պոգբան, Գրինվուդը։

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հռոմեական թիմի մեկնարկային կազմում դուրս եկավ խաղադաշտ ու մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

Ցավոք, այս խաղում նա չկարողացավ օգնել իր թիմին։

«Յուվենտուսը» բանակցություններ է վարում Հենրիխ Մխիթարյանի հետ