ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում հանդիպել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի գլխավորած պատվիրակության հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցության մի շարք հարցեր»,– նշված է հաղորդագրության մեջ:
ԳՇ պետ Արտակ Դավթյանն ընդունել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին
ԳՇ պետերի հանդիպումը կայացել է այսօր` ապրիլի 29-ին։
2020 թ. բացահայտեց նոր խնդիրների մի ողջ շարք. Նիկոլ Փաշինյանի ելույթը ԵԱՏՄ խորհրդի նիստում