Մանկական երկաթուղու թունելում ծխահեռացման աշխատանքների ժամանակ 2 հրշեջ են ծխահարվել

Մանկական երկաթուղու թունելում վաղ առավոտից սկսված ծխահեռացման աշխատանքները դեռ շարունակվում են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի - Sputnik. Երևանի մանկական երկաթուղի տանող թունելում ծխահեռացման աշխատանքների ժամանակ երկու հրշեջ ծխահարվել է: Տեղեկությունը  Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի խոսնակ Աննա Բաղդասարյանը:

Նախնական վարկածով` «Հերացի» հիվանդանոցում հրդեհը բռնկվել է պացիենտներից մեկի մեղքով

Հայտնել էինք, որ առավոտյան Երևանի մանկական երկաթուղու թունելից ծխի շերտ է նկատվում։ Տեղում փրկարարների աշխատանքները համակարգող ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Արթուր Ոսկանյանը լրագրողներին հայտնել էր` թունելի մալուխներն են այրվում։

«Նրանց ցուցաբերվել է բժշկական օգնություն։ Երկու փրկարարների վիճակն էլ գնահատվում է նորմալ»,–ասաց Բաղդասարյանը։

Նա հավելեց նաև, որ ծխահեռացման աշխատանքները դեռ շարունակվում են: Այժմ դեպքի վայրում 6 մարտական հաշվարկ է աշխատում։

Հիշեցնենք, որ Ոսկանյանը հայտնել էր նաև, որ դեպքի վայրում 6000 վտ հզորությամբ 30 մալուխներ կան։

Շենգավիթում 71-ամյա կինը ծխահարվել ու մահացել է հարևանի տանը բռնկված հրդեհից