Կոտայքում հայտնաբերված գանգի հետքերով. սպանության հատկանիշներով քրգործ է հարուցվել

Գյուղի վերջնամասում հայտնաբերված գանգի վրա բազմաթիվ վնասվածքներ են եղել։ Նշանակվել են դիակի դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Կոտայքի մարզի Կապուտան գյուղում գանգ հայտնաբերելուց հետո ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Սարսափելի դեպք Շիրակում. ասֆալտ հարթեցնող մեքենան շրջվել է, 23-ամյա վարորդը` մահացել

Ավելի վաղ հայտնել էինք, որ գյուղի վերջնամասում գտնվող դաշտամիջյան հատվածում մարդու գանգ է հայտնաբերվել։
ՔԿ–ի հաղորդագրության համաձայն` գանգի վրա բազմաթիվ վնասվածքներ են եղել, իսկ հարակից տարածքում՝ հողի շերտով պատված, տեղ-տեղ քայքայված տղամարդու դիակ է հայտնաբերվել:

Հաշվի առնելով, որ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ՝ քրեական գործ է հարուցվել սպանության հատկանիշներով:

Իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դիակի ինքնությունը պարզելու և օբյեկտիվ քննություն ապահովելու ուղղությամբ: Նշանակվել են դիակի դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն:

Վթար Արցախում․ առաջին օգնությունը ցուցաբերել են ադրբեջանցիներին ուղեկցող խաղաղապահները