Կահույքի արտադրամաս` Երևանի թիվ 4 ուսումնարանում. ԱԱԾ–ն գնացել է տնօրենի հետևից

Կամո Հովհաննիսյանը 10 միլիոն դրամից ավել գումար է հափշտակել. նրան մեղադրանք է առաջադրվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի - Sputnik. ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է «Երևանի թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Համբարձումյանի կատարած յուրացման և վատնման դեպքերը։ ԱԱԾ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Հովհաննիսյանն իր մտերիմ Հ.Խ-ին, նրա կնոջը՝ Ա.Բ-ին, նրա եղբորը՝ Ա.Դ-ին, իր ծանոթներ Վ.Բ-ին և Ֆ. Բ-ին 2019 թվականի հոկտեմբեր ամսից ընդունել է աշխատանքի կազմակերպության տարբեր հաստիքներում։

ՀՀ–ում հերթական պաշտոնյան է ձերբակալվել կաշառք վերցնելու համար. ԱԱԾ բացահայտումը

Վերոհիշյալ անձինք 2019-ի հոկտեմբերից մինչև 2021–ի ապրիլն ընկած ժամանակահատվածում աշխատանքի չեն հաճախել, սակայն կազմակերպության բյուջեից որպես աշխատավարձի գումարներ դուրս է գրվել 9 200 000 դրամ գումար. Հովհաննիսյանը հափշտակել է այս գումարը։

Բացի այդ, Հովհաննիսյանը, առանց փաստաթղթերի ձևակերպման, կազմակերպության տարածքում գտնվող երկհարկանի շինության շուրջ 250 քմ մակերեսով տարածքը 2019 թվականի հոկտեմբերին ամսական 80 000 դրամով տրամադրել է իր ծանոթներ Վ.Բ-ին և Ֆ.Բ-ին՝ կահույքի արտադրություն կազմակերպելու համար։ Դրա դիմաց Հովհաննիսյանը 1 400 000 դրամ է ստացել, որը, սակայն, ոչ թե մուտքագրել է կազմակերպության դրամարկղ, այլ կրկին հափշտակել։

Կաշառք են տվել ու ստացել. ԱԱԾ-ն ձերբակալել է Գյումրիի զբաղվածության կենտրոնի 8 աշխատակցի

Դեպքերի առթիվ ԱԱԾ–ում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով և նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

Հիշեցնենք, որ իրավապաշտան Արտակ Գալստյանը պարբերաբար Facebook–ի իր էջում բարձրաձայնում էր Կամո Հովհաննիսյանի կողմից յուրացումներ կատարելու մասին։

Ավելին, դեռ 2020-ի փետրվարի 2-ին բաց նամակով դիմել էր ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանին` հորդորելով, որ քննություն սկսվի։

«ԱԱԾ-ին պատմելու եմ այն, ինչ տեղի է ունեցել». Գորգիսյան