ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Սպիտակ տան մոտակայքում գտնվող մարգագետնում զբոսնելու ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ծաղիկ է նվիրել տիկնոջը՝ Ջիլին։ Պետության ղեկավարը կռացել է ու խատուտիկ քաղել նրա համար։ Տեսանյութը հրապարակել է Ren TV–ն։
Ուղղաթիռի աղմուկը թույլ չի տալիս լսել, թե այդ ռոմանտիկ քայլին ի պատասխան ինչ է ասել ԱՄՆ նախագահի կինը։
Բայդենի երդմնակալության արարողության զավեշտալի պահերը լուսանկարներում
Նշենք, որ Ջիլ Բայդենը նախընտրում է ծաղկավոր զգեստներ հագնել։ Նա կոնկրետ ապրանքանիշների հագուստ է գնում և հոգ է տանում բնության մասին։