«Երբևէ ինքդ քեզ փորձե՞լ ես հանցագործության մեջ մեղադրել». դատախազը` իր առանձնատան մասին

Լրագրողները հետաքրքրվեցին` արդյոք իրավական գործընթացներում ներգրավվե՞լ է նաև Արթուր Դավթյանի առանձնատունը, որի վերաբերյալ վերջերս մամուլում հրապարակումներ եղան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Դատախազությունն առաջիկայում հայցեր կներկայացնի դատարան` ապօրինի գույքի բռնագանձման պահանջով։ Այսօր ԱԺ–ում լրագրողներին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Սյունիքում ձերբակալվածներին խոշտանգելու փաստերով քրեական գործ է հարուցվել. գլխավոր դատախազ

«Դրանց ճնշող մեծամասնությունը վերաբերում է երբևէ պետական պաշտոն զբաղեցրած անձանց»,– ասաց նա։

Լրագրողները հետաքրքրվեցին` արդյոք իրավական գործընթացներում ներգրավվե՞լ է նաև Արթուր Դավթյանի առանձնատունը, որի վերաբերյալ վերջերս մամուլում հրապարակումներ եղան։

«Ամեն մեկը փախնում է իր գյորա». Արթուր Դավթյանը` դրսում հայտնված նախկին պաշտոնյաների մասին

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի համար օրենքով նախատեսված առիթներ ու հիմքեր կան։ Ես չեմ վարանում ասել` այսօր կլինի, վաղը կլինի, 10 տարի հետո կլինի, ցանկացած մեկը կարող է ապացուցել։ Ես մի բան միայն կարող եմ ասել` բարոյական առումով չունենալ իրավունք մեկ ուրիշին ապօրինի գույքի մեղադրանք ներկայացնելու կամ գույքը բռնագանձելու»,– ասաց նա` մեկնաբանելով, որ 10 տարի հետո ինքը գլխավոր դատախազ չի լինելու, և ցանկացած մեկը կարող է զբաղվել իր ունեցվածքի օրինականության բացահայտմամբ։

Սեյրան Օհանյանի և Արթուր Դավթյանի միջև «սև կատու» է անցել. փոխադարձ հայտարարություններ

Դավթյանը նաև պարզաբանեց, որ ապօրինի գույքի բռնագանձման վարույթ սկսելու համար անձը նախ պետք է մեղադրվի հանցագործության մեջ։

«Երբևէ ինքդ քեզ փորձե՞լ ես հանցագործության մեջ մեղադրել»,– արձագանքեց նա լրագրողի հարցին։

Հիշեցնենք` ԶԼՄ–ները գրել էին, թե գլխավոր դատախազի` Աջափնյակում կառուցված առանձնատան արժեքը կես միլիոն դոլար է։  Դատախազությունը պարզաբանում էր տարածել` վստահեցնելով, որ Դավթյանն իր հոր հետ 25 միլիոն դրամ վարկ է վերցրել և համասեփականությամբ կառուցել այդ առանձնատունը:

Վաճառիր առանձնատունդ ու քաղաք գնիր ԱՄՆ–ում. 4 հետաքրքիր առաջարկ հայ օլիգարխներին