Արցախում խաղաղապահները ավելի քան 2050 հա տարածք են ականազերծել

Ռուս ինժեներասակրավորական խմբերը պայթյունավտանգ առարկաներից մաքրում են ճանապարհներ, ստուգում են նաև շենք-շինությունների ապահովությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik․ Ռուս խաղաղապահների կողմից 27 դիտակետերում իրականացվում է իրադրության շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն։ ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել` նշելով` հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներասակրավորական խմբերը Լեռնային Ղարաբաղում շարունակում են ականզերծման աշխատանքները։ Մեկ օրվա ընթացքում ականազերծել են 5 հա տարածք, 3կմ ճանապարհ, հայտնաբերել են 2 պայթյունավտանգ առարկա, ստուգել 5 շինություն։

Վթար Արցախում․ առաջին օգնությունը ցուցաբերել են ադրբեջանցիներին ուղեկցող խաղաղապահները

«2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրվել է 2 051 հա տարածք, 625 կմ ճանապարհ, 1 721 շինություն, այդ թվում՝ սոցիալական նշանակություն ունեցող 30 օբյեկտ, հայտնաբերվել ու վնասազերծվել է 25 600 պայթուցիկ առարկա»,– տեղեկացնում է ՌԴ ՊՆ–ն։

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են