Ադրբեջանցիները հայկական կողմին են փոխանցել ևս մեկ հայ զինծառայողի աճյուն

2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից տարհանվել կամ ադրբեջանական կողմից փոխանցվել է ընդհանուր 1552 աճյուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Նախնական տվյալներով` այսօր Արցախի հյուսիսային ուղղությունից`«Արեգասար» կոչվող տեղանքից, ադրբեջանցիները հայկական կողմին են փոխանցել ևս մեկ հայ զինծառայողի աճյուն։ Տեղեկությունը հայտնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Նրա ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։

Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից տարհանվել կամ ադրբեջանական կողմից փոխանցվել է ընդհանուր 1552 աճյուն։