«Bees» ավիաընկերությունը Կիև-Երևան-Կիև երթուղով չվերթեր կիրականացնի

Ուկրաինայից Հայաստան և հակառակ ուղղությամբ թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. «Bees» ավիաընկերությունը սույն թվականի ապրիլի 30-ից Կիև (Ժուլյանի)- Երևան- Կիև (Ժուլյանի) երթուղով չվերթեր մեկնարկեց, որոնք կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ։ Տեղեկությունը հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ն։

Հայաստանի իշխանությունները չպետք է վախենան աշխատել Ղրիմի հետ․ Գեորգի Մուրադով

«Չվերթերը կիրականացվեն յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ռուսական ավիաընկերությունները կսկսեն կանոնավոր չվերթեր իրականացնել. ցանկում ՀՀ–ն էլ կա

Ավիատոմսերի առկայության, գնման և այլ մանրամասների համար պետք է դիմել ավիաընկերությանը:

ՀՀ–ում նոր ռեժիմ կգործի. պատվաստված անձինք մեկնելիս կամ ժամանելիս ՊՇՌ թեստ չեն հանձնի