«Վարակված էի, նոր եմ լավացել». Վահան Քերոբյան

Վահան Քերոբյանը տարբերակում չի դնում պատվաստանյութերի միջև և պատրաստ է պատվաստվել ցանկացածով, որն իրեն կտրամադրեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն այսօր կառավարության նիստից հետ լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ վարակվել է կորոնավիրուսով։

Հաջորդ շաբաթվանից Հայաստանում կգործեն պատվաստման շարժական թիմեր. նախարար

«Վարակված էի, քիչ առաջ եմ լավացել»,– ասաց նա` միաժամանակ, սակայն, հայտարարելով, որ դա չի խանգարում իրեն պատվաստվել։

«Պատրաստ եմ պատվաստվել ցանկացած պատվաստանյութով, որը ինձ կտրամադրվի»,– ասաց Քերոբյանը։

Նշենք, որ այսօրվա կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ներկաներին հրահանգեց պատվաստվել։

Հայաստանում կիրառվում են «Սպուտնիկ V» և «AstraZeneca» պատվաստանյութերը։ Ինչպես երեկ լրագրողներին հայտնեց նախարար Ավանեսյանը, հաջորդ շաբաթ Հայաստանը ևս 50 000 դեղաչափ չինական պատվաստանյութ կստանա։