ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Հայաստանի և Ղրիմի բնակիչները շատ ընդհանրություններ ունեն։ Նրանց միավորում են ոչ միայն մեծ ծովանկարիչ Իվան Այվազովսկին, մշակույթների նմանությունը, այլև հայկական խոշոր սփյուռքը, ինչպես նաև տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության հաստատման հեռանկարները: Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք են հայտնել Երևանում գտնվող Ղրիմի պատվիրակության ներկայացուցիչները։
Ղրիմի պատվիրակությունը Հայաստան է ժամանել եռօրյա այցով։ Նրանք մասնակցում են «Հայաստանում Ղրիմի օրերին»։
«Ղրիմի օրերի» շրջանակում Մոսկվայի տանը բացվել է «Ռուսական Ղրիմի հզորությունը» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված է տարածաշրջանի առանցքային իրադարձությունների մասին պատմող մոտ 30 լուսանկար։
Ի՞նչ ընդհանուր բան կա Ղրիմի ու Արցախի միջև. պարզաբանում է Գեորգի Մուրադովը