Պատերազմի օրերին առաջնագծի բոլոր հեռախոսային կայաններն անջատվել են. ԱԱԾ տնօրենի տեղակալ

Այս պահին ՀՀ ՔԿ–ում բազմաթիվ քրեական գրծեր կան` կապված պատերազմի ընթացքում տեղեկատվության փոխանակման հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Արցախյան պատերազմի օրերին առաջնագծի բոլոր հեռախոսային կայաններն անջատվել են, բայց կարճ ժամանակով։ Այսօր ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ–լեյտենանտ Ստեփան Մելքոնյանը` խոսելով պատերազմի օրերին անվտանգության կանոնները չպահպանելու խնդրի մասին։

Արայիկ Հարությունյանը մեղքի իր բաժինն ուրիշի վրա գցելու անհաջող փորձ է անում. Անտինյան

«Սեպտեմբերի 30-ին, երբ ես գնացի Ղարաբաղ, բոլորը նստած բջջային հեռախոսներով կապ էին իրականացնում առաջնագծի հետ։ Մեր զինվորները գնում էին այնտեղ հեռախոսները գրպանում, ինչը ընդհանրապես չպիտի կիրառվեր։ Ես նույնիսկ հրահանգ տվեցի այնտեղի ադմինիստրացիայի միջոցով` շփման գծի ողջ երկայնքով անջատել հեռախոսային կայանքները։ Անջատեցին, 15 րոպե հետո շտապօգնության բրիգադները չէին կարողանում գնալ առաջնագիծ։ Այսինքն` շտապօգնության մեքենաներն ապահովված չէին կապի պաշտպանմված միջոցնրով, նույն հեռախոսային կապից էին օգտվում։ Ստիպված նորից այդ բոլոր կայանքները միացրեցինք»,– ասաց Մելքոնյանը։

Ունենք բազմաթիվ հարցեր ՀՀ ղեկավարությանը. Օնիկ Գասպարյանը սթափության կոչ է անում

ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալը հայտնեց, որ այս պահին ՀՀ ՔԿ–ում բազմաթիվ քրեական գրծեր կան` կապված պատերազմի ընթացքում տեղեկատվության փոխանակման հետ։

Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել ՀՀ «Պետական սահմանի մասին» օրենքում