Փաշինյանը նոր նշանակումներ է կատարել

Վարչապետի մեկ այլ որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի - Sputnik. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշումներով՝ Տաթևիկ Ստեփանյանն ազատվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից ու նշանակվել է ԱՍՀ նախարարի տեղակալ: Որոշումները հրապարակված են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում։

Տավուշի մարզպետի տեղակալն ազատվել է պաշտոնից

ԱՍՀ նախարարի առաջին տեղակալ է նշանակվել Նարեկ Մկրտչյանը։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Նարեկ Ղուշչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալ: