Լևոն Արոնյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Կիսաեզրափակիչում Արոնյանը կմրցի Կարլսեն-Ռաջաբով մենամարտի հաղթողի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի -Sputnik. Գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որը դեռ հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, Champions Chess Tour-ի 8 պարտիայից բաղկացած քառորդ եզրափակիչում հաղթեց ամերիկացի Ուեսլի Սոյին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ։

Հիշեցնենք, որ մրցաշարի կազմակերպիչը աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է։

Հայ շախմատիստուհին 2-րդ տեղն է գրավել Բելառուսում անցկացված տղամարդկանց առաջնությունում

Կիսաեզրափակիչում Արոնյանը կմրցի Կարլսեն-Ռաջաբով մենամարտի հաղթողի հետ։

Մրցանակային ֆոնդը կազմում է 100 000 դոլար, որից հաղթողը կստանա 30 000 դոլար: