«Կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո կար թուլություն, մկանային ցավ»․ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ այս պահին իրեն լավ է զգում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի - Sputnik. ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն այսօր լրագրողներին ասաց, թե ինչ է զգացել կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո։

«Երեկոյան կար թուլություն, մկանային ցավ: Սակայն հաջորդ օրը այս նշանները կարծես թե անցան», -ասաց նախարարը:

Նա նշեց, որ հիմա իրեն լավ է զգում։

Հիշեցնենք, որ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ու Անահիտ Ավանեսյանը երեկ պատվաստվեցին «AstraZeneca» պատվաստանյութով, քանի որ բնակչության շրջանում դեղամիջոցի նկատմամբ վստահություն դեռ չկա:

Երկրորդ դեղաչափը նրանք կստանան 2 ամսից։

«Սպուտնիկ V»-ին վստահում են. Ավանեսյանն ու Ավինյանն ասացին` ինչու են ընտրել «AstraZeneca»