Կամբոջիացիներից մինչև հայեր. տարբեր ժողովուրդների ավանդական ու արտասովոր պարերը

Sputnik

Ամեն տարի ապրիլի 29-ին աշխարհում նշվում է Պարի միջազգային օրը։

Հիմնադիրների մտահղացմամբ` Պարի միջազգային օրվա նպատակն է միավորել պարի բոլոր ուղղությունները, մեծարել այս արվեստի ձևերը, հաղթահարել քաղաքական, մշակութային և էթնիկ սահմանները, միավորել մարդկանց՝ հանուն խաղաղության և բարեկամության, որը թույլ է տալիս նրանց խոսել նույն` պարի լեզվով։

Բրեդ Փիթից մինչև Քլոե Չժաո. «Օսկար» մրցանակաբաշխության ամենավառ կադրերը

Ըստ ավանդույթի` ամեն տարի աշխարհի պարարվեստի որևէ հայտնի ներկայացուցչի առաջարկվում է դիմել հանրությանը և խոսել պարի գեղեցկության մասին։

Պարի միջազգային օրվա կապակցությամբ Sputnik Արմենիան ներկայացնում է տարբեր ժողովուրդների ազգային պարերը։

«Մենք նման ենք ձեզ». Միխայիլ Կիրակոսյանը կենդանիների բացառիկ շարք է ներկայացրել

1 / 10
Արեգ և Արտավազդ Այվազյանները յարխուշտա են պարում
2 / 10
Կաբուկի պարողները Տոկիոյում
3 / 10
«Գոպակ» պարը՝ Ուկրաինայի ԽՍՀ Պավել Վիրսկու անվան պարի պետական ակադեմիական անսամբլի արտիստների կատարմամբ
4 / 10
Մաորիները խակա են պարում, որը ողջունի պար է կոչվում
5 / 10
Հնդկացիների պար
6 / 10
Կամբոջիացիների ավանդական պար
7 / 10
Անգլիական ազգային պար
8 / 10
Հայերը պարում են Փարիզի կենտրոնում
9 / 10
Եթովպիացիների ազգային պար
10 / 10
Բուենոս Այրեսում տանգո են պարում