ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի - Sputnik. Լեռնային Ղարաբաղը, Ղրիմը և Մերձդնեստրը ժամանակին իրագործեցին ինքնորոշման իրենց իրավունքը հանուն իրենց վտանգի տակ գտնվող ինքնության փրկության: Հայաստանում Ղրիմի Հանրապետության օրերի շրջանակում կազմակերպված կլոր սեղանի ժամանակ նման կարծիք հայտնեց Ղրիմի Հանրապետության փոխվարչապետ, Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր Ղրիմի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, մեր հայրենակից Գեորգի Մուրադովը:
Նա նշեց, որ մինչ օրս տարածքային ամբողջականության ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքների համատեղման մեխանիզմ չի մշակվել: Դա մի շարք հակամարտություններ է ծնում ամբողջ աշխարհում, այդ թվում՝ հետխորհրդային տարածքում։ Սակայն նա ընդգծեց, որ կան հստակ չափանիշներ, երբ նախապատվությունը պետք է տալ ինքնորոշման իրավունքին։
Նա ավելացրեց, որ սա տեղի է ունենում, երբ առանձին վերցրած համայնքը կամ ժողովուրդը պետության կազմում ենթարկվում են էթնիկ, մշակութային-լեզվական, կրոնական խտրականության, երբ նրանց ձուլում կամ ֆիզիկական ոչնչացում է սպառնում:
Մուրադովն ավելացրեց, որ նման իրավիճակից միակ ելքը ինքնորոշման իրավունքի իրականացումն է, ինչպես դա տեղի ունեցավ Ղրիմում, Ղարաբաղում, Մերձդնեստրում, Դոնեցկում ու Լուգանսկում:
«Մեր սկզբունքային դիրքորոշումը Ղրիմի անեքսիայի չճանաչումն է». Էրդողան
Անդրադառնալով Ղրիմի նախադեպին, Մուրադովը նշեց, որ ժամանակին Ինքնավար Հանրապետությունը, չնայած տեղի բնակչության դիրքորոշմանը, մնաց Ուկրաինայի կազմում։ Ղրիմցիների իրավունքները քիչ թե շատ պահպանվում էին, բայց ազգայնականների իշխանության գալուց հետո, երբ հնչեց «Ղրիմն առանց ռուսների» կարգախոսը, թերակղզու բնակիչների կյանքն ու անվտանգությունը վտանգվեցին։ Մուրադովն ընդգծեց, որ պետք էր որոշում կայացնել, և այն կայացվեց։
Նա ավելացրեց, որ Ղրիմի հանրաքվեն և Ուկրաինայից անջատվելն ամբողջությամբ համապատասխանել են Ուկրաինայի Սահմանադրության 138-րդ հոդվածին:
Նշենք, որ Ղրիմի պատվիրակությունը Երևանում կմնա մի քանի օր։
«Վառվում» է Ղրիմի պատճառով․ ՆԱՏՕ-ում երազում են արգելել ռուսական բանակի ներկայությունը