ՀՀ–ում նոր ռեժիմ կգործի. պատվաստված անձինք մեկնելիս կամ ժամանելիս ՊՇՌ թեստ չեն հանձնի

Անահիտ Ավանեսյանի խոսքով` հաջորդ շաբաթ կարանտինի որոշման մեջ է փոփոխություն լինելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի - Sputnik.Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստված քաղաքացիները այլևս կարիք չեն ունենա ՊՇՌ թեստ հանձնել Հայաստանից մեկնելու կամ Հայաստան ժամանելու համար: Այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։

Հաջորդ շաբաթվանից Հայաստանում կգործեն պատվաստման շարժական թիմեր. նախարար

Նրա խոսքով՝ հաջորդ շաբաթ փոփոխություն է լինելու կարանտինի որոշման մեջ։

«Պատվաստումները կարևոր քայլ են սահմանափակումներից ձերբազատվելու և բնականոն կյանք վերադառնալու համար», - ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ 18-ից բարձր բոլոր քաղաքացիները կարող են պատվաստվել կորոնավիրուսի դեմ՝ դիմելով տեղամասային պոլիկլինիկա:

Փաշինյանը հանձնարարեց, որ կառավարության նիստին ներկա բոլոր անձինք պատվաստվեն

Նրանց համար հասանելի են «AstraZeneca» և «Սպուտնիկ V» պատվաստանյութերը, բայց մոտ ապագայում սպասվում է նաև չինական պատվաստանյութի մեծ խմբաքանակ, ինչպես նաև բանակցություններ են վարվում այլ պատվաստանյութեր ձեռք բերելու մասին:

«Վարակված էի, նոր եմ լավացել». Վահան Քերոբյան