Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ ղեկավարները գերիների հարցով կապի մեջ են

ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ–լեյտենանտ Ստեփան Մելքոնյանը պարզաբանել է, թե ինչպես են երկու երկրների ԱԱԾ ղեկավարները հաղորդակցվում միմյանց հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ ղեկավարների շփումները գերիների վերադարձման հարցով շարունակվում են։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ–լեյտենանտ Ստեփան Մելքոնյանը։

Նրա խոսքով` վերջին հանդիպումը կայացել է շուրջ 1 ամիս առաջ։

Եվրամիությունը Ադրբեջանին կոչ է արել ՄԻԵԴ-ին տրամադրել հայ գերիների մասին տեղեկությունները

«Բայց դա չի նշանակում, որ կապը չկա։ Անմիջական հանդիպումներից բացի նաև հեռախոսային կապ գոյություն ունի»,– ասաց նա։

Հարցին, թե` Հայաստանի ու Ադրբեջանի տնօրենները կապ են հաստատում հեռախոսակապի՞ միջոցով, Մելքոնյանը պատասխանեց. «Թե ինչ կապով են խոսում, կարծում եմ կարևոր չէ, բայց կա կապ, որով իրենք կարող են հաղորդակցվել»։

Նշենք, որ ոչ պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում ավելի քան 200 հայ գերի կա։ Մինչ օրս Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել 69 գերի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք։ Իսկ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել 15 անձի, նրանց թվում ոչ միայն ռազմագերիներ են, այլև Արցախում երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը։ Հայկական կողմի տվյալներով` այս ընթացքում ադրբեջանական գերության մեջ սպանվել է 3 հայ ռազմագերի։

Պետք է լինել համբերատար. Փաշինյանը հուսով է, որ Ադրբեջանը շուտով կվերադարձնի գերիներին