ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Ադրբեջանի վրա պետությունը պետք է դիվանագիտական, միջազգային տարբեր կառույցների, նաև տարբեր երկիրների ճնշումը մեծացի։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ գերիների խնդրի լուծումն այսպես է տեսնում։ Հիշում է՝ Արցախյան առաջին պատերազմից հետո մեզ մոտ 130-140 գերիներ էին պահվում։ Այնպես չէ, որ գերիներին հաճույքով ես պահում, քանի որ երկիրը միշտ ճնշման տակ է, ուստի գերի պահելը դժվար է։ Պետք է այնպիսի մի արշավ սկսել, որ Ադրբեջանի նյարդերը չդիմանան և գերիներին վերադարձնեն, այսպես ասած, գլխացավանքից էլ ազատվելու համար։
«Եթե այն տեմպով անեն, ոնց հիմա են անում, կարող է տարիներ տևել»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։
Նրա կարծիքով՝ Ադրբեջանը շարունակում է հայ գերիներին պահել, որովհետև մեր «պետությունից ինչ-որ բան է ուզում»։
«Դա կարող է լինել հյուսիսի հետ կապված, որտեղ անկլավների հարց կա, կարող է Սյունիքով միջանցքը ստանալու հարցը լինի, Ղարաբաղում Կարմիր շուկա-Շուշի ճանապարհի կառուցման հարցը, Ղարաբաղում պաշտպանության բանակի կարգավիճակի հարցը։ Առնվազն 4 մեծ հարց կա, որոնց շուրջ իրենք որոշ սպասելիքներ, ակնկալիքներ և ախորժակ ունեն»,- նշում է ՀՀ երկրորդ նախագահը։
Նրա կարծիքով՝ Ադրբեջանը գերիների հարցն օգտագործում է որպես լծակ։ Ընդգծում է՝ պետք է թույլ չտալ, որ այն տարածքային կամ այլ, այսպես ասած, առևտրի առարկա դառնա։
«Դա լավ չէ հենց գերիների համար: Կարող է մի քանի հոգու թողնեն, հետո ասեն՝ այ էս մի հարցն էլ լուծեք, և դա կարող է ձգձգվել»։
Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ ղեկավարները գերիների հարցով կապի մեջ են
Նշենք, որ ոչ պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում ավելի քան 200 հայ գերի կա։ Մինչ օրս Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել 69 գերի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք։ Իսկ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել 15 անձի, նրանց թվում ոչ միայն ռազմագերիներ են, այլև Արցախում երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը։ Հայկական կողմի տվյալներով` այս ընթացքում ադրբեջանական գերության մեջ սպանվել է 3 հայ ռազմագերի։