Ասուլիս. հայտնի բժիշկները կխոսեն պատերազմի, իրենց ծրագրերի ու խնդիրների մասին

Ապրիլի 30-ին՝ ժամը 15:00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասուլիս է նախատեսված։
Sputnik

Մայիսի սկզբին Երևանում տեղի կունենա «ETERNAL NATION» (Հավերժ ազգ) հիմնադրամի գիտաժողովը, որին մասնակցելու համար Երևան են ժամանել վնասվածքաբան-օրթոպեդներ, կրծքային և պլաստիկ վիրաբույժներ, էնդոկրինոլոգներ, ինչպես նաև այլ բժշկական ոլորտի մասնագետներ Ռուսաստանից, ԱՄՆ-ից և այլ երկրներից: Նրանցից շատերը եկել են (ընդ որում՝ իրենց հաշվին) 10 օր առաջ, որպեսզի կանգնեն վիրահատական սեղանի մոտ և օգնեն Հայաստանի գործընկերներին։ Ավաղ, մեր երկրում բարդ վիրահատությունների կարիք ունեցողները, հատկապես 44–օրյա պատերազմից հետո շատ-շատ են։

Ժամանած բժիշկները, որոնց թվում են ոչ միայն մեր հայրենակիցները, այլև այլ ազգերի ներկայացուցիչներ, անձամբ մասնակցում են բարդ վիրահատությունների իրականացմանը, նաև օգնում են դեղորայքով, սարքավորումներով, պրոթեզներով ապահովելու գործում:

Լոս Անջելեսի ոտնաթաթի և սրունքաթաթային հոդի վիրաբուժության ինստիտուտի հիմնադիր և նախագահ, «Հավերժ ազգ» հիմնադրամի ղեկավար Արմեն Հակոբջանյանը և Ռուսաստանի մեր հայրենակիցներ, հայտնի բժիշկներ Շահեն Դանիելյանը, Գրիգորի Կարապետյանը, Նորայր Զախարյանը, Ատոմ Տեր-Գրիգորյանը, Արմեն Պետրոսյանը, Արտակ Մացակյանը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կպատմեն մարտական գործողությունների ընթացքում վիրավորներին օգնություն ցուցաբերելու իրենց մասնակցության մանրամասները, ապագայի պլանները և առկա խնդիրների լուծման հնարավոր ուղիները:

Ասուլիսը կհեռարձակվի նաև Facebook-ում և Youtube-ում:

Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին:

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։

Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։