ՌԱԴԻՈ

Ամերիկյան ռազմական օգնությունը ցանկացած պարագայում կհասնի Ադրբեջան. Սարգսյան

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն տեղեկությանը, ըստ որի` ԱՄՆ–ն մտադիր է շրջանցել 907–րդ բանաձևը և ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին։
Sputnik
Ամերիկյան ռազմական օգնությունը ցանկացած պարագայում կհասնի Ադրբեջան. Սարգսյան

Սուրեն Սարգսյանի դիտարկմամբ` այդ օգնությունը տրվում է ահաբեկչության դեմ պայքարի, ինչպես նաև Իրան–Ադրբեջան ծովային սահմանի անվտանգության ապահովման համատեքստում, ինչն ըստ էության մեր դեմ ուղղված չէ, բայց ցանկացած պարագայում ռազմական օգնությունը հասնում է Ադրբեջան և երբեք չգիտես, թե այն ինչպես կարող է օգտագործվել»,– նշեց քաղաքագետը։

Ինչո՞ւ էրդողանն այդքան մեղմ արձագանքեց Բայդենի ուղերձին, կամ ի՞նչն է մտահոգել Երևանին

«Խնդիրն այն է, որ Բայդենն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել էր վերանայել այդ օգնությունը, սակայն նման բան դեռ տեղի չի ունեցել, իսկ մենք այդ ուղղությամբ, ինչպես և բոլոր ուղղություններով, չենք աշխատել։ Ըստ նրա` գալիք տարին լինելու է Ջո Բայդենի բյուջետային տարին այն առումով, որ ներկայում շրջանառության մեջ է Թրամփի օրոք մշակված բյուջեն, որով նախատեսված է նաև ռազմական օգնության հատկացում Ադրբեջանին»,– նշեց Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրենը։ 

Քաղաքագետի համոզմամբ` Ադրբեջանին նման օգնություն չտրամադրելու համար նույնիսկ հիմք չի հանդիսացել այն հանգամանքը, որ այդ երկիրն ագրեսիայի ենթարկեց Արցախին` սանձազերծելով լայնածավալ պատերազմ, ու թեև Ադրբեջանին ռազմական օգնությունը ցուցաբերվում է այն նախապայմանով, որ դա չի կարող օգտագործվել Հայաստանի ու Արցախի դեմ, սակայն այլ հարց է, որ վերահսկողությունը չափազանց բարդ է։ 

Էրդողանը խորապես վշտացած է Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման առնչությամբ

Նշենք, որ սկսած 2001 թվականից, երբ ԱՄՆ–ն ահաբեկչության դեմ գլոբալ պայքար հայտարարեց, յուրաքանչյուր տարի այդ երկիրը շրջանցում է 907–րդ բանաձևը, որով նախատեսված է, որ Միացյալ Նահանգների կառավարությունը չի կարող ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին, սակայն նախագահը գրավոր դիմում է Կոնգրեսին, խնդրում է թույլտվություն`շրջանցելու վերոհիշյալ բանաձևն ու Ադրբեջանին տրամադրել ռազմական օգնություն։ 

Ցեղասպանության հերքումը կարող է քրեականացվել. Բայդենի ուղերձի բերած հնարավորությունները