Ադրբեջանական կողմից 8-10 հոգի անցել են միջդիրքային տարածք. ՀՀ ՊՆ

Քաղաքացիական հագուստով անձինք, նկատելով ՀՀ ԶՈւ առաջապահ դիրքերի զինծառայողներին, շտապ հեռացել են դեպի Ալիբեյլի բնակավայր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Ապրիլի 28-ին` ժամը 11.40-ի սահմանում, ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում, N զորամասի պահպանության տեղամասում, ադրբեջանական Ալիբեյլի բնակավայրի կողմից խախտելով շփման գիծը, քաղաքացիական հագուստով 8-10 անձ անցել են միջդիրքային տարածք` իրենց հետ բերելով 30-40մ երկարությամբ խողովակներ, հավանաբար նշված տարածքից մոտակա ադրբեջանական հենակետ ջուր հասցնելու նպատակով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Նկատելով ՀՀ ԶՈւ առաջապահ դիրքերի զինծառայողներին, քաղաքացիական հագուստով անձինք շտապ հեռացել են դեպի Ալիբեյլի բնակավայր՝ թողնելով խողովակները միջդիրքային տարածքում: ՀՀ ԶՈւ զինծառայողները ցուցաբերել են զսպվածություն և չեն ենթարկվել սադրանքների: Հակառակորդի աշխատանքները դադարեցվել են»,– նշված է հաղորդագրության մեջ:

ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:

«Կրակոց չկա, բայց ադրբեջանցիները մոտ 20 գլուխ անասուն չեն վերադարձրել». Բախշիյան

ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները:

Ադրբեջանցիները Մարտակերտի Նոր Ղազանչի գյուղի տարածքում կրկին առաջ են եկել