Երևանում 19–ամյա քաղաքացին փորձել է նետվել 14-րդ հարկից

Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն․ վերջինս տեղափոխվել է ոստիկանության Կետրոնի բաժին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի–Sputnik. 19–ամյա քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Արգիշտի փողոցի շենքերից մեկի 14-րդ հարկից: Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Օշական գյուղում տուն է այրվել. կա զոհ

Մասնավորապես`այսօր, ժամը 17։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

«Պարզվել է, որ քաղաքացին փորձել է նետվել բնակարանի պատշգամբից։ Փրկարարները տեղի ուժերի հետ համատեղ կանխել են Ա․ Գ․-ի (ծնված 2002 թ.) ինքնասպանության փորձը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն․ վերջինս տեղափոխվել է ոստիկանության Կետրոնի բաժին:

Մասիսում 63–ամյա քաղաքացին փորձել է ինքնահրկիզվել. փրկարարները կանխել են