«Վայրի» գեղեցկուհի Ռուբինա Խանզադյանը սոցցանցերում ընկերոջ հետ լուսանկար է հրապարակել

Բաժանորդները մոդելին շնորհավորանքներ են հղել և գրառման տակ բազմաթիվ դրական մեկնաբանություններ թողել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Ամերիկահայ թոփ մոդել Ռուբինա Խանզադյանը Instagram–ում ընկերոջ հետ լուսանկար է հրապարակել։

Լուսանկարում հայ գեղեցկուհին արմավենիների ֆոնին գրկախառնված է երիտասարդի հետ։ Լուսանկարն ակնհայտորեն արված է լողափնյա հանգստավայրում։ Մոդելի ընկերոջ անունը Գաբրիել Ռոսեն է։ Նա հայտնի մարդ չէ, Instagram–ում նրա էջը փակ է։

Բաժանորդները մոդելին շնորհավորանքներ են հղել և գրառման տակ բազմաթիվ դրական մեկնաբանություններ թողել։

Ռուբինա Խանզադյանն առաջին հայ մոդելն է, որը մասնակցել է Victoria's Secret կանանց ներքնազգեստի ապրանքանիշի ցուցադրություններին։

Նա ընտանիքի հետ Բարսելոնա է տեղափոխվել, երբ 2 տարեկան է եղել։ Հիմա ապրում է ԱՄՆ–ում։ 2017 թվականին մոդելը հիմնել է Rubina Dyan սեփական ապրանքանիշը և իր բիզնեսն ակտիվ զարգացնում է և՛ Իսպանիայում, և՛ ԱՄՆ–ում։

Ախ, այդ հայուհիները, որ նվաճում են աշխարհը. Ռուբինա Խանզադյանը ցույց է տվել իր մայրիկին