Թոշակառուների աջակցության գումարը վճարվելու է ոչ թե Հայաստանից, այլ Արցախից. պարզաբանում

Արցախի բոլոր թոշակառուները կստանան իրենց հասանելիք գումարն այն կարգով, ինչպես ստանում են իրենց թոշակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի - Sputnik. ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը պարզաբանում է տարածել` անդրադառնալով լուրերին, թե թոշակառուների ապրիլ ամսվա աջակցության էլեկտրոնային լրացրած դիմումները (68 000 դրամի չափով) մերժվել են:

Արցախում ռուս խաղաղապահներն օգնության խնդրանքով շուրջ 3.6 հազար դիմում են ստացել

«Այսուհետ բոլոր թոշակառուների աջակցության գումարը վճարվելու է ոչ թե ՀՀ-ից, այլ Արցախից, հետևաբար, թոշակառուների լրացրած էլեկտրոնային դիմումների մերժումը չի ազդի աջակցության գումարի վճարմանը»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ բոլոր թոշակառուներն, անկախ այդ հանգամանքից, կստանան իրենց հասանելիք գումարն այն կարգով, ինչպես ստանում են իրենց թոշակը:

Հիշեցնենք, որ պատերազմի տնտեսական և սոցիալական հետևանքները մեղմելու նպատակով` Արցախում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին ամսական կտրամադրվի 68 000 դրամ աջակցություն 4 ամիս ժամկետով՝ սկսած 2021 թվականի մարտ ամսից։

Տվյալ ամսվա 15-ից հետո դիմում ներկայացնելու դեպքում աջակցությունը կվճարվի հաջորդող ամիսների համար։

Արցախում թոշակառուներին չեն անտեսել, կենսաթոշակները վճարվել են առանց ուշացման