Սարուշենում հայերի ուղղությամբ կրակահերթեր արձակելու քրգործը վարույթ է ընդունվել

Ադրբեջանական կողմը գնդացիր էր կիրառել, ինչի հետևանքով ջարդվել էր 36-ամյա Վիտալի Հարությունյանին պատկանող տրակտորի ձախ կողմի ապակին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում վարույթ է ընդունվել ադրբեջանական մարտական դիրքերից գյուղատնտեսական աշխատանքներ կատարող անձանց ուղղությամբ կրակահերթեր արձակելու վերաբերյալ քրգործը։ Տեղեկությունը հայտնում է Արցախի քննչական կոմիտեն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 7-ին` առավոտյան 09:40-ի սահմանում, Ադրբեջանի կողմից օկուպացված Սարգսաշեն գյուղի տարածքից ադրբեջանցիները կրակել էին Սարուշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող, Սարուշեն համայնքի բնակիչների` 65-ամյա Շիրին Ադամի Սարգսյանի և 36-ամյա Վիտալի Ալյոշայի Հարությունյանի ուղղությամբ: Ադրբեջանական կողմը կիրառել էր գնդացիր, ինչի հետևանքով ջարդվել էր Հարությունյանին պատկանող տրակտորի ձախ կողմի ապակին:

Ըստ ՔԿ–ի` քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ադրբեջանցիները Մարտակերտի Նոր Ղազանչի գյուղի տարածքում կրկին առաջ են եկել