Նիկոլ Փաշինյանը կմեկնի Կազան

Ավելի վաղ լուրեր տարածվեցին, որ ապրիլի 29-30-ը Կազանում կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին կքննարկվի ադրբեջանական պատվիրակության հնարավոր մասնակցությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի - Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կմեկնի Կազան՝ ապրիլի 29-30-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու։

Գրիգորյանն ու Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ–ի միջոցով ԵԱՏՄ շուկա մուտք գործելու հեռանկարը

Ինչպես հաղորդում Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը, Կազանում (Ռուսաստանի Դաշնություն) նիստը տեղի կունենա առկա ձևաչափով: Դրան կմասնակցեն Եվրասիական տնտեսական միության երկրների, ինչպես նաև ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետությունների՝ Մոլդովայի, Կուբայի և Ուզբեկստանի կառավարությունների ղեկավարները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահը:

Ընդգծվում է, որ ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարները կքննարկեն «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ տիեզերական և երկրատեղեկատվական ապրանքների և ծառայությունների արտադրության ու տրամադրման ինտեգրված համակարգ» միջպետական ծրագրի իրականացումը՝ Երկրի հեռահար զոնդավորման տվյալների ազգային աղբյուրների հիման վրա» և տիեզերական ծառայությունների ոլորտում Միության երկրների համագործակցության հեռանկարները:

Բացի այդ, կքննարկվի Բելառուսի կողմից մանրածախ առևտրի ոլորտում Միության ներքին շուկայի գործունեության վերաբերյալ պարտավորությունների կատարման մասին ԵՏՀ Կոլեգիայի 2021 թվականի մարտի 1-ի № 24 որոշման չեղարկման հնարավորությունը:

Միջկառավարական խորհուրդը կքննարկի նաև էլեկտրոնային առևտրի զարգացման վերաբերյալ զեկույցը։

Կկանխի՞ արդյոք Հայաստանը Ադրբեջանի մուտքը ԵԱՏՄ

Օրակարգում զգայուն ապրանքների առանձին տեսակների արտահանման կարգավորման միջոցների միասնականացման հարցն է, բույսերի վտանգավոր վիրուսներից ԵԱՏՄ գյուղատնտեսական արտադրանքի շուկայի պաշտպանության միջոցառումները, Ղազախստանում արտադրվող և ԵԱՏՄ այլ երկրներ տեղափոխման համար նախատեսված ապրանքների համար սերիական արտադրանքի սերտիֆիկատի կիրառման ժամկետների երկարաձգումը:

Նախատեսվում է հաստատել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները մինչև 2025 թվականը:

Ապրիլի 30-ին տեղի կունենա ԵՏՀ-ի և Ուզբեկստանի միջև փոխգործակցության հուշագրի ստորագրման արարողությունը: