Մահացել է ամերիկացի «լուսնագնաց» Մայքլ Քոլինզը

Քոլինզը Լուսին հասած լեգենդար «Ապոլոն-11» անձնակազմի 3 անդամներից մեկն էր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի - Sputnik. Մահացել է ամերիկացի տիեզերագնաց Մայքլ Քոլինզը։ Հոկտեմբերին նա կդառնար 91 տարեկան։

Քոլինզը լեգենդար «Ապոլոն-11» անձնակազմի 3 անդամներից մեկն էր։

Իմ Գագարինը, հայերն ու տիեզերքը

1969 թվականի հուլիսի 20-ին «Ապոլոն-11»-ը Լուսնի վրա իջեցրեց մարդկանց՝ ամերիկացի տիեզերագնացներ Նեյլ Արմսթրոնգին և Էդվին Օլդրինին։ Արմսթրոնգը առաջինը ոտք դրեց Լուսնի մակերևույթի վրա։ Միասին հավաքել են 22 կգ լուսնային նյութեր՝ Երկիր բերելու համար։ Արշավախմբի երրորդ անդամ Մայքլ Քոլինզն այդ ընթացքում միայնակ ղեկավարում էր տիեզերանավը։

Տիեզերքում Քոլինզը եղել է 2 անգամ։ Առաջինը՝ 1966-ի հուլիսին, երբ դուրս եկավ բաց տիեզերք՝ դառնալով դա արած երրորդ ամերիկացին ու առաջին մարդը, որ դա արեց երկրորդ անգամ։