ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել Facebook–ում` պատասխանելով հարցին` արդյոք անհրաժե՞շտ է պատվաստումից առաջ COVID-19-ի թեստ հանձնել։
«Պատվաստումից առաջ կորոնավիրուսի թեստ հանձնելու անհրաժեշտություն չկա»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ըստ նախարարության` այդ փաստը չի խանգարում պատվաստմանը և օրգանիզմին որևէ վտանգ չի ներկայացնում։
Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 808–ով և դարձել 214872։
Ամերիկացի գիտնականները մեկ վայրկյանում կորոնավիրուսը ոչնչացնելու միջոց են գտել